Ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո պետք է սկսվեր քվեաթերթիկների հաշվարկը, սակայն տեղական ոստիկանության բաժանմունքներն ու ճգնաժամային կենտրոնները մեկ ժամվա ընթացքում ստացան միաժամանակյա ահազանգեր ռումբերի վերաբերյալ՝ ընդգրկելով մոտ 200 ընտրատեղամաս տարբեր շրջաններում։
Չնայած ահազանգերը վստահելի տվյալներ չէին պարունակում, սակայն անվտանգության վերաբերյալ կարգը պահանջում էր արագ արձագանք։ Քվեների հաշվարկը դադարեցվեց, դիտորդները դուրս բերվեցին, իսկ իրավապահները շտապեցին դեպքի վայր։

Սոցիալական ցանցերում տարածվում են տեղեկություններ՝ ենթադրյալ պայթուցիկ սարքի հայտնաբերման մասին։
Սրանք բոլորը զգալիորեն խանգարում են քվեների հաշվարկի գործընթացը և անորոշ ժամանակովհետաձգում արդյունքների հրապարակումը։
Խմբագրության թիմը պատրաստում է առանձին զեկույց այս թեմայով, քանի որ որպես քաղաքացիներ մենք պետք է պահանջենք իշխանություններից պատասխանատվություն կրել այս «ամոթալի» ընտրական գործընթացի համար։
Leave a Reply